18:28 , 18 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր աշխատանքներն է շարունակում Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովը շարունակեց քննարկումները «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով:
ՀՀ ԱԺ լրատվության բաժնից հաղորդում են, որ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Փաստելով հայ-լատվիական համագործակցության ներկա բարձր մակարդակը` կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է առաջ շարժվել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները և առկա մեծ ներուժը: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները զարգանում և խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Նրա խոսքով` վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ