18:22 , 18 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ղրիմի և Ուկրաինայի սահմանը Ռուսաստանի պետական սահման է ճանաչվել: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի ընդգրկման մասին պայմանագրի տեքստում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, հաղորդում է ria.ru-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ Ղրիմի Հանրապետության սահմանը ցամաքում համարվում է Ռուսաստանի Դաշնության պետական սահման, իսկ Սև և Ազովյան ծովերի ծովային տարածքների սահմանազատումը կատարվում է Ռուսաստանի միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ