17:16 , 18 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Երևանում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցում էին Նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով պատասխանել է լրագրողների հարցերին։ Tert.am–ի հետ ճեպազրույցում նախարարը անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում իր հետ կապված միջադեպին՝ պատասխանելով հարցին, թե կարելի է արդեն արձանագրել, որ միջադեպն այլևս հարթված է:
- Պարո՛ն նախարար, պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ Ձեր հայտնի միջադեպից անցել է մեկ ամիս, կարո՞ղ ենք արձանագրել, որ այն այլևս հարթված է:
-Գիտե՞ք, Ազգային ժողովում հնչեցված հայհոյանքը ես միջադեպ չեմ համարի, և ընդհանրապես, հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է, բայց եթե որևէ մեկը որոշի, որ կարող է այդկերպ ինձ հետ խոսել, ապա ես նրան կարող եմ որակել և կորակեմ արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով և ինչու չէ՝ նաև հարակից բառերով: Միգուցե, իր կենսագրության համար պետք կգա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ