Ոչ թե Կոսովոն և Ղրիմը պետք է Արցախի համար նախադեպ լինեն, այլ Արցախն է մնացած բոլորի նախադեպը


17:01 , 18 մարտ, 2014

Արցախի կարգավիճակի համատեքստում ինձ Ղրիմի վերապատկանումը Ռուսաստանին առանձնապես չի հետաքրքրում: Երբ ոմանք Կոսովոն, հիմա էլ Ղրիմը, Արցախի համար նախադեպ էին համարում, ես ճիշտ հակառակն եմ պնդել, որ տարածքային առաջին վերաձևումը (ժողովրդի պահանջով ու պայքարով, պատմական արդարության հիմքով) հայերս ենք կատարել, ու Արցախն է մնացած բոլորի նախադեպը: Միջազգային իրավունքի նախկին` սառը պատերազմի ԵԱՀԿ համակարգը այլևս փլուզված է ու հիմա գերպետություններն են շահագործում Արցախի մաքուր նախադեպը:

Հիմա տեսնում եմ, թե ինչպես են միանգամից մի քանի գործիչներ խոսում այն մասին, որ Արցախի հարցում հույսներս Ղրիմի հետ չկապենք, որ դա կոռեկտ չէ ու նման բաներ, ապա, նախ, ինչ-որ պատվերի հոտ եմ առնում, երկրորդը, փորձում եմ հասկանալ, թե ինչ պատահեց միջազգային-իրավական լուծման այս ջատագովներին: