Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանին


16:13 , 18 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են «Հայ ազգային կոնգրեսի» մամուլի ծառայությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները և այն կանխելու գործում` ներկա իշխանությունների անընդունակությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ