15:19 , 18 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
15.17 Վլադիմիր Պուտինն իր ուղերձում անդրադարձել է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշմանը՝ Ղրիմն Ուկրաինային միացնելու վերաբերյալ։
«Խրուշչովի որոշումը սահմանադրական նորմերի խախտում էր»,-ասել է Պուտինը։
15.13 Խոսելով Ղրիմի թաթարների մասին՝ Վլադիմիր Պուտինն ասել է. «Այո, եղել է ժամանակահատված, երբ ղրիմցի թաթարների հանդեպ դաժան անարդարություն է տեղի ունեցել։ Այդ ժամանակ ճնշումների հետևանքով տուժել են տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ։ Ղրիմցի թաթարները վերադարձան իրենց հողերը։ Սա նրանց ընդհանուր տունն է, նրանց հայրենիքը, և ճիշտ կլինի, եթե Ղրիմում երեք հավասար պետական լեզու լինի՝ ռուսերեն, ուկրաիներեն և ղրիմաթաթարերեն»,- ասել է նա։
15.08 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ելույթում նշել է, որ Ղրիմի հանրաքվեն կենսական նշանակության հարց է ՝ պատմական նշանակություն ունեցող։ «Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե տեղի ունեցավ։ Ավելի քան 96%-ը կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն։ Թվերն ավելի քան համոզիչ են։ Հասկանալու համար, թե ինչո՞ւ նման ընտրություն կայացվեց, պարզապես պետք է իմանալ պատմությունը»,-ասել է Պուտինը։
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ։ Պուտինը դիմում է Դաշնային խորհրդին՝ ՌԴ կազմում նոր սուբյեկտի՝ Ղրիմի ընդգրկման հարցով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ