Օբաման Աբբասին խորհուրդ է տվել ռիսկի գնալ խաղաղության հասնելու համար


14:38 , 18 մարտ, 2014

Օբաման Աբբասին խորհուրդ է տվել ռիսկի գնալ խաղաղության հասնելու համարPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել խաղաղության համար «ռիսկի» դիմել: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Սպիտակ տանը Աբբասի հետ հանդիպման ժամանակ Օբաման նշել է, որ երկու պետություն սկզբունքով լուծումը խրթին է մնում, սակայն հույս ունի առաջընթաց տեսնել առաջիկա շաբաթներին: 

«Մենք պատրաստվում ենք կայացնել մի քանի կոշտ քաղաքական որոշում և ռիսկի դիմել, որպեսզի առաջ շարժվենք: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջընթաց տեսնել առաջիկա օրերին կամ շաբաթներին»,-ասել է Օբաման: 

Իր հերթին Աբբասը հայտնել է, որ բանակցությունների ընթացիկ փուլը պատմական հնարավորություն է համարում և հույս ունի, որ Իսրայելի իշխանությունները մինչև մարտի 29-ը ազատ կարձակեն պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբին, ինչը կողմերի ձեռք բերած համաձայնության շրջանակում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ