14:26 , 18 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հուրախություն Անջելինա Ջոլիի երկրպագուների՝ համացանցում է հայտնվել «Մալեֆիսենտա» ֆենթեզիի նոր թրեյլերը՝ հայտնում է viva.ua-ն:
Գարնան ամենաերկար սպասված ֆիլմում Ջոլին կմարմնավորի գլխավոր հերոսուհուն՝ Մալեֆիսենտա կախարդին:
Ֆիլմում գեղեցիկ Ջոլիին դժվար է ճանաչել՝ սարսափազդու գրիմ, վհուկային սուր հայացք ու դալուկ մաշկ:
Մոլորակի ամենասեքսուալ կինը վայրկենապես վերածվել է ամենաշքեղ վհուկի:
«Մալեֆիսենտայի» պրեմիերան ծրագրված է մայիսի վերջին: