Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով


14:10 , 18 մարտ, 2014

Yerevannews.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 18-ին, կյանքի 73-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը): Արա Շիրազի (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանի) մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: