14:00 , 18 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ռուսական Championat պարբերականը ներկայացրել է Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Ընտրանու կազմման գործընթացին մասնակցել են երկրպագուներ, մարզական լրագրողներ, մեկնաբաններ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 1 միավորով 10-րդ տեղում է:
Էդգար Մանուչարյանը, ում դուբլը հաղթանակ էր բերել «Ուրալ»-ին (2:1), 7 միավորով 2-րդ տեղում է հայտնվել: ԲԿՄԱ-ի խաղացող Գեորգի Միլանովը 10 միավորով ճանաչվել է լավագույնը: