Rolling Stones-ը չեղյալ է հայտարարել նախատեսված համերգը Միկ Ջագերի ընկերուհու մահվան պատճառով


13:22 , 18 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Rolling Stones խմբի պրոմոութերները հայտարարել են, որ չեղյալ է հայտարարվում ավստրալական Պերտ քաղաքում նախատեսված համերգը: Նման որոշում է կայացվել խմբի լեգենդար առաջնորդ Միկ Ջագերի ընկերուհու մահվան մասին լուրից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ներկա պահին այլ տեղեկատվություն չկա, տոմսեր ունեցողներին խնդրում են պահել դրանք մինչև հաջորդ հայտարարությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Խումբը չորեքշաբթի պետք է սկսեր On Fire համաշխարհային շրջագայությունը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ նախատեսված էր վեց համերգ:

Ռոք երգչի ներկայացուցիչը նախօրեին հաստատել է, որ շոումենի ընկերուհին՝ 49-ամյա Լոուրեն Սքոթը, մահացած է հայտնաբերվել Նյու Յորքի իր բնակարանում: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառն ինքնասպանությունն է: