13:01 , 18 մարտ, 2014
Armlur.am-ը գրում է.
Արդեն երկու օր է, ինչ համացանցը ողողվել է տեղեկատվությամբ այն մասին, որ երգչուհի Սիրոշոն հղի է: Իհարկե, այդ լուրի մեջ առանձնապես բացառիկ ոչինչ չկա, քանի որ տարիներ առաջ ամուսնացած զույգը, բնական է, պետք է մի օր երեխա ունենա: Պարզապես մեր հասարակությունը սիրում է (կամ նրան ուղղորդում են) մտնել ուրիշի անձնական կյանք և փորփրել ներսից: Զուտ հասարակական հետաքրքրության բավարարման նկատառումներով, Armlur.am -ը հետաքրքրվեց և պարզեց, որ Սիրոշոն իսկապես հղի է և շուտով տղա է ունենալու: Մենք հաջողություններ ենք մաղթում երիտասարդ զույգին:

Հիշեցնենք, որ Սիրուշոն ամուսնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ