11:22 , 18 մարտ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Գտնվելով Եվրոպայի ու Ասիայի սահմանին մենք` հայերս, ներգրավվել ենք մայրցամաքի այլ երկրների մշակույթներին, և’ վերցրել ենք, և’ տվել: Աշխարհում բնակչության քանակով 2-րդ երկրի` Հնդկաստանի հետ հայկական կապերը խորը արմատներ ունեն: Պատահական չէ, որ Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայկական մամուլի առաջնեկը` «Ազդարար» թերթը ու հենց այնտեղ հիմնվեց հայկական տպարանը: Իսկ ամեն անգամ թեյ ըմպելիս, որպես որակի չափանիշ մենք առաջինը հիշում ենք հենց Հնդկաստանը: Այսօր Հայ-հնդկական կապերը զարգանում են ՏՏ, կրթական, դեղագործական և առողջապահության ոլորտներում:
Վերջերս սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել, իբր հնդիկները նեղացած են և հնդկական տոնավաճառները Երևանում այլևս չեն կազմակերպվելու: Հնդկաստանի դեսպանը հերքեց լուրը. հայերն ու հնդիկները, ինչպես իսկական ընկերներ` միմյանցից չեն նեղանում: Միակ պատճառը, որ դրանք հաճախ չեն կազմակերպվում, կլիման է: Հայաստանում վեց ամիս ցուրտ է, առևտրականները նախընտրում են գալ միայն տաք եղանակին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ