Կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը


11:19 , 18 մարտ, 2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ նախագահության, քարտուղարության, վարչության և անձամբ իմ անունից մեր ցավակցություններն ու վիշտն ենք հայտնում մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկի` ՀՀ ժողովրդական նկարիչ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ վաղաժամ մահվան առթիվ...
Մենք սգում ենք մահը մեծ արվեստագետի, հրաշալի մարդու, Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդու...
Հեռացավ իր նկարագրով ու տեսակով ինքնատիպ, հետաքրքիր, միշտ նորի որոնումների մեջ գտնվող տաղանդավոր անհատականությունը, արվեստագետը, մտավորականը... Արա Շիրազի ստեղծագործությունները մի ամբողջ ժամանակաշրջան են մեր կերպարվեստի պատմության մեջ, նրանք ձևի ու բովանդակության նորույթը բերեցին...
Խոնարհվում ենք ԱՐԱ ՇԻՐԱԶԻ աճյունի առջև, մեր լուռ խոնարհումը բերում...
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԹԳՄ նախագահ