Ակն ընդ ական. տղան վրեժխնդիր է եղել մոր սպանության համար


09:00 , 18 մարտ, 2014

Ակն ընդ ական. տղան վրեժխնդիր է եղել մոր սպանության համարArmnewstv.am-ը գրում է.

Թուրքիայի քաղաքացի Էվլիա Գյումուշթեքինին սպանել է խորթ որդին՝ Մաքսիմ Բաքոյանը: Երկուսն էլ ապրել են նույն բնակարանում: Որդին ինքնատիրապետումը կորցրել է, երբ խորթ հայրը հայտարարել է, որ գնալու է Թուրքիա, մեկ տարի առաջ այնտեղ սպանված կնոջ, Մաքսիմի մոր՝ արյան գինը ստանալու: 

Մեկ տարի առաջ Ստամբուլում Մայային սպանել էր ամուսնու եղբայրը: Այդ ժամանակ Մաքսիմը եղել է Գերմանիայում: Գյումրի վերադառնալուց հետո նրան պատմել էին, որ խորթ հորեղբայրը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Սակայն այդ օրը Էվլիան հայտարարել է, որ եղբայրն ազատության մեջ է:

Մաքսիմն ինքն է ներկայացել ոստիկանություն և պատմել սպանության մասին: Հարուցվել է քրեական գործ, դանակն առգրավված է: Մաքսիմի մորաքրոջ խոսքով` Էվլիան Գյումրիում կասկածելի գործերով է զբաղվել: Պատմում են, թե աղջիկներ է տարել Թուրքիա` ստրկության: Էվլիա Գյումուշթեքի դին կտեղափոխեն Թուրքիա: Նրա հարազատներից մեկն ուզում է Թուրքիա տանել նաև անչափահաս 2 երեխաներին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ