08:50 , 18 մարտ, 2014«ՀՀ ֆինանսների նախարարությունը 2013թ. տարեվերջին 1 մլն 200 հազար դրամ կամ մոտ 3 հազար դոլար է ծախսել՝ ընդամենը մեկ ավտոմեքենայի վերանորոգման համար։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել է մեքենայի ավտոմատ փոխանցման տուփը. Գումարն էլ, բնականաբար, տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից։ Ինչպես հայտնի դարձավ «Ժոդովուրդ»-ին, դա նախարար Դավիթ Սարգսյանի ավտոմեքենան է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։