8 միլիարդատեր, ովքեր կարիերան սկսելուց առաջ ապրել են ծայրահեղ աղքատության մեջ. ՖՈՏՈՇԱՐՔ


03:17 , 18 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Հարստությունն ու կարողությունը, որպես կանոն, ստեղծում են ավելի շատ հարստություն, սակայն միշտ չէ, որ կարողություն ստեղծելու համար հարուստ նախադրյալներ են հարկավոր:

Ինչպես գրում է Business Insider-ը` աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանք իրենց կարիերան սկսել են կերտել ծայրահեղ աղքատ վիճակում: Ամերիկյան պարբերականը ներկայացրել է իրենց գործում անհամեմատ հաջողությունների հասած՝ աշխարհի 8 մեծահարուստներին, ովքեր աճել են զրոյից:

Հովարդ Շուլց

Կարողությունը` 2 մլրդ դոլար

Starbucks խոշորագույն ցանցի հիմանդիր ղեկավար Հովարդ Շուլցը մեծացել է աղքատների համար ստեղծված հատուկ կացարանում: «Ես միշտ ձգտել եմ հասնել ավելիին, անցնել մարդկանց կողմից հնարավոր համարվող շեմը: Այժմ ես կոստյում և փողկապ եմ կրում, բայց գիտեմ` որտեղից եմ սերում», - ասել է Շուլցը՝ Mirror պարբերականին տված հարցազրույցում:

Օփրա Ուինֆրի

Կարողությունը` 2.9 մլրդ դոլար

Ծնվելով և մեծանալով աղքատ պայմաններում` Օփրան դարձել է առաջին աֆրիկուհին, ով մեծ հաջողությունների է հասել որպես հեռուստատեսային թղթակից ամերիկյան Նեշվիլ քաղաքում: 1983-ից Ուինֆրին, տեղափոխվելով Չիկագո, սկսել է վարել հեռուստատեսային շոու, որն այնուհետև կոչվեց «Օփրա Ուինֆրիի շոուն»:

 Շահիդ Խան

Կարողությունը` 3.8 մլրդ դոլար

Ծնունդով պակիստանցի ամերիկյան գործարար Շահիդ Խանի առաջին աշխատանքը եղել է աման լվանալը` ժամում 1.20 դոլարի դիմաց: Այժմ նա աշխարհի ամենահարուստ անձանցից է, ում պատկանում է ամերիկյան խոշորագույն NFL՛s Jacksonville Jaguars ընկերությունն ու Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ֆուլհամ» ֆուտբոլային ակումբը:

 Քըրք Քրքորյան

Կարողություն` 3.9 մլրդ դոլար

Խոշորագույն առողջարանային համալիրի սեփականատեր Քըրք Քրքորյանը դպրոցից դուրս է եկել 8-րդ դասարանում` բռնցքամարտիկ դառնալու նպատակով: Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատելով Բրիտանիայի թագավորական օդուժում` Քրքորյանը բացահայտում է իր նոր հետաքրքրությունը հյուրանոցների շինարարության ոլորտում` հետագայում դառնալով Լաս Վեգասի խոշորագույն ռեզորթների և հյուրանոցների տերը:

 Ջոն Պոլ Դե Ջորիա

Կարողությունը՝ 4 մլրդ դոլար

Ամերիկացի միլիարդատեր և բարերար Ջոն Պոլ Դե Ջորիան հայտնի է մազի խնամքի միջոցների և պրեմիում դասի ալկոհոլային խմիչքների բիզնեսով: Ժամանակին նա ապրել է իրեն որդեգրած ընտանիքում:

 Ռալֆ Լորեն

Կարողությունը` 7.7 մլրդ դոլար

Հանրահայտ դիզայներ Ռալֆ Լորենը ժամանակին աշխատել է որպես քարտուղար Brooks Brothers ընկերությունում: Իր առաջին աշխատանքը ներկայացնելով 1967-ին և վաճառելով 500000 դոլար արժողությամբ փողկապներ` հաջորդ տարի նա սկսել է Polo բրենդի թողարկումը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ