Ռուսական հեռուստաալիքները ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքն են


02:57 , 18 մարտ, 2014

Առանց չափազանցնելու՝ Հայաստանում լայնորեն հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից են, եթե ոչ ամենահիմնականը։ Վերոնշյալ հեռուստաալիքները զուտ պուտինյան ավտորիտար վարչակարգի շահերը սպասարկող քարոզչամիջոցից արդեն վերածվել են ժողովրդավարության, անկախ, իրավական պետության կողմնակիցների դեմ ինֆորմացիոն դիվերսիա իրականացնող միջոցի։ Այդ ալիքներով քարոզվում է ատելություն, անհանդուրժողականություն, բռնություն, պատերազմ։