01:47 , 18 մարտ, 2014
Times.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հանրապետության անկախությունը ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Հաշվի առնելով 2014 թվականի մարտի 16-ին տեղի ունեցած համաղրիմյան հանրաքվեի ընթացքում Ղրիմի ժողովուրդների կամարտահայտությունը, ճանաչել Ղրիմի Հանրապետությունը, որտեղ քաղաք Սևաստոպոլն ունի հատուկ կարգավիճակ, անկախ և ինքնիշխան պետություն: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից», - նշված է Պուտինի հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի մասնակիցների 96,67 տոկոսը քվեարկել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ