01:01 , 18 մարտ, 2014
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով հաճախ է աչքի ընկնում մրցավարների հետ վիճաբանություններով, 10 հազար եվրո տուգանք է վճարելու. տեղեկացնում է գերմանական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Պատճառը Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (1:2) Կլոպի պահվածքն է: Մարզիչը մրցավարի կողմից ավելացրած ժամանակահատվածում մոտեցել էր մրցավարներից մեկին և գոռացել նրա վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուրգեն Կլոպը հայտարարել էր` միջադեպի համար իրեն մեղավոր չի համարում: