Քասախ գյուղի սկզբնամասում ստահակը վրաերթի է ենթարկել 2 երեխայի ու դիմել փախուստի. երեխաներից 1-ը տեղում մահացել է


23:53 , 17 մարտ, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի : Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Այս պահին վրաերթի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Արտակ Բունիաթյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ