23:23 , 17 մարտ, 2014Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց հրամանագիր` ըստ որի պատժամիջոցներ կկիրառվեն ռուս բարձրաստիճան քաղաքական գործիչների նկատմամբ: Այդ գործիչների ցուցակում են Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը: Սահմանափակումները ուժի մեջ կմտեն մարտի 17-ից:
Պատժամիջոցները կիրառվում են Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Մոսկվայի գործողություններին ի պատասխան: Վերոնշյալ քաղաքական գործիչներին արգելվում է ԱՄՆ-ում գտնվել, նրանց սեփականությունը և ակտիվները ԱՄՆ-ում կարգելափակվեն: Միաժամանակ Վաշինգտոնը ընդգծել է, որ պատրաստ է ընդլայնել պատժամիջոցները, եթե Ուկրաինայում իրավիճակի բարելավումներ տեղի չունենան:
Այս հրամանգրի պատասխանելով փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը գրել է իր թվիթերյան էջում. « Ընկ. Օբամա, իսկ ինչպե՞ս վարվել նրանց հետ, ովքեր չունեն ոչ սեփականություն, ոչ հաշիվներ արտերկրում: Թե՞ այդ մասին դուք չեք մտածել »: