23:15 , 17 մարտ, 2014Անի Քրիստին ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում, բայց հայրեինքի հետ կապը միշտ ամուր է պահում :
Մարտի 15-ին երգչուհին դարձավ 28 տարեկան, բայց այս տարին նրա համար հոբելյանական է, քանի որ մայիսի 15–ին «Alex» թատրոնում մենահամերգով կնշի բեմական գործունեության 15- ամյակը:
ArmStar.am-ը կապ է հաստատել երգչուհու հետ և զրուցել ծննդյան օրվա, սպասվող մենահամերգի, նոր տեսահոլովակի, հարսանիքներին չերգելու, չիրականացված երազանքի մասին:

Ինչպե՞ս եք որոշել նշել ծննդյան օրը:
Ծննդյան օրս անցկացնելու եմ մայրիկիս, եղբորս և քույրիկիս հետ միասին, Բրյուսելում : Երկար տարներ չեմ նշել տարեդարձս նրանց հետ և այդ օրը շատ գեղեցիկ առիթ կդառնա:
28-ամյա երգչուհու համար ի՞նչ խորհուրդ ունի տարեդարձը:
Չեմ կարծում, որ թվերն ինչ-որ բան պետք է փոխեն մարդու կյանքում, իսկ երգչուհու կամ այլ մասնագիտության տեր մարդուն կյանքում՝ առավել ևս:

Ո՞րն է այն նվեր, որին շատ եք սպասում:
Չկա այդպիսի նվեր: Ես ունեմ ամենն, ինչ խնդրել եմ: Կյանքում կարևորը առողջությունն ու հոգևոր հանգստությունն է, որոնք էլ, փառք Աստծո, ունեմ: Դրանցից ավել բան չեմ ցանկանում:
Ունե՞ք չիրականացված երազանք:
Իսկ կա՞ մարդ, ով չունի չիրականացված երազանք… բայց չեմ ցանկանա մանրամասնել:

«Hey You» տեսահոլովակում կներկայանաք կարե սանրվածքով և բուժքրոջ կերպարում, արդյո՞ք ամեն տեսահոլովակում կարևորում եք կերպարանափոխությունը և այն համարում, հաջողության բանալիներից մեկը:
Այո՜, իհարկե, շատ կարևոր է : Հետարքիր է, առաջինը քեզ համար, հետո նոր՝ մնացածի:
Այս տարի արդեն երկրորդ տեսահոլովակն եք ներկայացնում, արդյո՞ք սա քայլ է նախորդ տարիների ակտիվությունը վերականգնելու համար:
Ոչ մի մտածված քայլ չկա կախված անցած տարիների բացթողումների հետ: Պարզապես հիմա այսպես եմ ցանկանում:
Շարունակությունը՝ այստեղ