22:52 , 17 մարտ, 2014Եվրատեսիլ 2014-ի հայ մասնակցի անունը հայտարարվելուց անմիջապես ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մամուլում ակտիվորեն քննարկվում էր Արամի կերպարը և սպասվեիլք երգը, բոլորը կարծիքներ էին հայտնում փոխանակվում իրենց տեսակետներով և վստահ էին, որ հայաստանյան պատվիրակն իրենց հուսախաբ չի անի և այնպիսի երգ կներկայացնի, որ կթափանցի սրտերը և կսրիվի բոլորի կողմից:
Երգի ու տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 14-ին Առաջին ալիքի եթերում:
«Not Alone» . ահա այսպես է կոչվում այս տարվա Եվրատեսիլին ներկայացվելիք երգը, որը հեղինակել է Արամ MP3-ն, իսկ բառերը գրվել են իր մտերիմ ընկերոջ՝ Գարիկ Պապոյանի կողմից:
Սիմֆոնիկ հնչյունների և մոդայիկ դաբսթեփի համադրումից ստացվեց մի երգ, որով Հայաստանը կներկայանա Եվրոպային:
«Ինչքան, որ երաժշտությունն է գեղեցկացնում բառերը, այնքան էլ բառերն են գեղեցկացրել երաժշտությունը: Չեմ ուզում բառերն առանձնացնել երգից և խոսել միայն բառերի մասին, մենք ամենն արել ենք որ ստեղծագործությունը համահունչ ստացվի : Աաջին արձագանքները հաշվի առնելով՝ կարծում եմ, այն, ինչ մենք էինք ուզում ստանալ, ստացել ենք»,- շնորհանդեսից առաջ ասաց բառերի հեղինակը` Գարիկը:
«Երեք բառով ասած` «Պայքարիր հանուն սիրո» երգն այս գաղափարի մասին է» . Արամ MP3.
«Այսպիսի մի բան կա, չէ՞, ասում են՝ սրտիս կպավ. այ սա էլ այն քիչ երգերից էր, որ ծնվեց միանգամից և այ այդպես կպավ ու հասկացա` եթե ներկայանալ Եվրատեսիլին, ապա միայն այս երգով:
Շարունակությունը՝ այստեղ