ԱՄՆ-ն Աֆղանստանի հետ համաձայնագիր կկնքի 2015 թ. զորքերի տեղակայման մասին


22:06 , 17 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆաթիմա Սումարը հայտարարել է, որ 2014 թ. հետո զորքերի տեղակայման վերաբերյալ Աֆղանստանի հետ համաձայնագիր կկնքվի, հաղորդում է Ria Novosti-ն:

«Աֆղանստանի նախագահի բոլոր թեկնածուները համաձայն են 2014 թ. հետո զորքերի տեղակայման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուն»,- հայտարարել է Սումարը:

Նա նշել է, որ Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Կարզայը, որի լիազորությունների ժամկետը այս տարի լրանում է, հրաժարվում է ստորագրել այդ համաձայնագիրը, գրում է gazeta.ru-ն: