20:00 , 17 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Ռուսաստանի առջնության 21-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալել է «Անժիին»: Այժմ ընթանում է հանդիպման առաջին խաղակեսը. «Սպարտակը» հաղթում 2:0 հաշվով: Մոսկովյան ակումբի երկրորդ գոլը խփել է իսպանացի Խոսե Խուրադոն՝ սիրուն գոլային փոխանցում ստանալով Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանից:
Ավելացնենք, որ հանդիպմանը «Սպարտակի» կազմում մասնակցում է նաեւ Արաս Օզբիլիսը, «Անժի» կազմում՝ Կառլեն Մկրտչյանը: