19:48 , 17 մարտ, 2014
Emedia.am-ը գրում է.
Արա Ավետիսյանի հրաժարականը ներկայացվեց որպես ինքնակամ, սակայն միանշանակ է, որ նման դեպքերում նրան այդ որոշումը պարտադրվել է։
Այդ մասին eMedia.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը՝ հավելելով, որ շատերը հոռետեսորեն էին մոտենում համալսարանում առկա ցանկությանն Ավետիսյանի հրաժարականի շուրջ։
«Այո, մենք անգամ պատրաստ ենք նախագահին շնորհակալական նամակ գրել, քանի որ նա աչալուրջ գտնվեց համալսարանի խնդրի վերաբերյալ: Լրջագույն աշխատանք տարավ նաև (խմբ. ՀՀ կրթության և գիտության) նախարարությունը, որի վերահսկողական ծառայությունը օրեր շարունակ ուսումնասիրեց արված ամբողջ աշխատանքը՝ վերաբերող ՀՊՃՀ-ի գործունության բոլոր ոլորտներին, այդ թվում և ֆինանսատնտեսական», – ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ