19:24 , 17 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալելու է «Անժիին»:
Այս տուրից առաջ Կարպինի սաները 39 միավորով առաջնությունում երրորդն են, իսկ դաղստանյան ակումբը 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով:
«Սպարտակ»՝ Մատրյուշկին, Դ. Կոմբարով, Պարշիվլյուկ, Տասկի, Բոկետի, Մակեև, Կարիոկա, Տ. Կոստա, Խուրադո, Օզբիլիս, Մովսիսյան:
«Անժի»՝ Կերժակով, Գադջիբեկով, Տագիրբեկով, Եպուրյանու, Գրիգալավա, Բիլյալետդինով, Մկրտչյան, Եշենկո, Մաքսիմով, Սմոլով, Բիստրով:
Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 19:00-ին: