Սերգո Կարապետյան. Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ


19:00 , 17 մարտ, 2014

Սերգո Կարապետյան. Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Panorama.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:

Նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը:

Գյուղնախարարության մամուլի բաժնից հայտնում են, որ առաջնահերթությունների շարքում նա կարևորել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: 
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային միությանը, նախարարը նշել է, որ այդ հանգամանքը չի անդրադառնա Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին: «Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ »,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ