21:21 , 17 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքի «Սեմ-Վո» չինական ռեստորանի աշխատակից Էդզել Ֆունգն ամբողջ աշխարհում հայտնի է որպես աշխարհի ամենակոպիտ մատուցողը: Ռեստորանի այցելուներին կոպտելը, ծաղրելը, ամանները կոտրելը, ուտելու ընթացքում ամանները հավաքելը նրա պրոֆեսիոնալ պահվածքի անքակտելի մասն են: Բացի այդ` Էդզելը կարող է մարդկանց սեղանին նստացնել լիովին անծանոթ մեկին և կոտրել սեղանի սպասքը, եթե նրան դուր չգա հավելավճարի քանակը:
Անտանելի մատուցողին չեն հեռացնում աշխատանքից, քանի որ վերջինս հայտնի կերպար է դարձել լրագրող Հերբերթ Կաենի ջանքերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ