18:42 , 17 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ստացել է «Ֆեյքերի մասին օրենք» մինչև ԱԺ գլխադասային հանձնաժողով ներկայացնելը կփոփոխվի, բայց հետ չի կանչվի, այս մասին Tert.am-ին հայտնեց օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը։
«Նախագիծը փոփոխվելու է, և ամենաշատ մտահոգություն առաջացրած կետերը փոփոխված ներկայացվելու են լսումներին»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ armlur.am–ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, թե նախագիծը, հավանաբար, հետ կկանչվի:
Արփինե Հովհաննիսյանը, ի պատասխան, ասաց, որ գոնե իրեն հայտնի չէ որևէ հեղինակի անուն, որը հետ է վերցրել իր ստորագրությունն օրենքի նախագծից: «Ավելին՝ գիտեմ, որ նախագծին միացողներ են եղել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ