17:59 , 17 մարտ, 2014Esem.am-ը գրում է.
Տարիներ առաջ մեկ երգով շատերի սիրտն ու ուշադրությունը գրաված նիհարակազմ աղջիկն իր հայտը շոու բիզնես ներկայացրեց միջազգային մրցույթում տարած հաղթանակով: Նա մինչ օրս շատ գործընկերների, պարզապես ձախողակների կամ անհաջողակների նախանձն ու չկամությունն զգում է իր մաշկին: Որքան շատ են այդպիսիք, այնքան մեծ են այս երգչուհու հաջողությունները: Նրան ուղղակի սիրում են, համակրում ու հպարտանում, որ մարզից եկած աղջնակը ոչնչով չի զիջում քաղաքաբնակներին, որ հայտնի դառնալը երես չտվեց ու չփչացրեց նրան: Սիլվան մինչ օրս հպարտությամբ նշում է իր արմատների մասին` նույնքան ոգևորությամբ հայտարարելով, որ առավել անամոթություն է, երբ մարդ մոռանում է իր ծագումը:
Սիլվա Հակոբյանի հետ ամփոփեցինք նախորդ տարին, խոսեցինք համաշխարհային երգարվեստ դուրս գալու նրա մտադրության և այլնի մասին:

- Ինչպե՞ս կգնահատես 2013թ.: Կարծես այն շատ չտարբերվեց նախորդներիցստեղծագործական բուռն գործունեությամբ:
- Կարող եմ ասել` նախորդ տարին ամենից հագեցածն էր. այն շատ արագ անցավ: Ինձ համար տարիներն ընդհանրապես շատ արագ են անցնում: Հետաքրքիր է, որ այժմ, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ հիմնականում զույգ թվով տարիներն են ինձ համար հաջող, սակայն 2013-ը շատ լավ տարի էր ինձ համար: Ասում են չէ՞, որ 13 թիվը ևս հաջողություն է բերում, թեև այն տարածված է որպես ոչ այնքան լավ թիվ: Տարին սկսվեց Կանադա շրջագայությամբ, որից հետո եղա Եվրոպայի մի քանի երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ավստրալիայում և այլուր: Ամեն ամիս ճամփորդության էի. եթե հաշվեմ, երևի տարվա ընթացքում 2-3 ամիս եմ տանը եղել: Այդ առումով ձեռքբերումներ ունեցա, ամենուրեք ինձ շատ լավ ընդունեցին: Գիտեք, տարբեր երկրների հայերն էլ շատ տարբեր են. ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենում շփվելու, հանդիպելու նրանց հետ: Նրանք ուրախանում են իմ ներկայությունից, իսկ դրանից հաճելի պահ յուրաքանչյուր արտիստի համար չի կարող լինել:
Հայաստանում էլ մենահամերգ ունեցա` Վայքի «Արևիկ» մարզադաշտում:
Տարվա ընթացքում երեք տեսահոլովակ ներկայացրի` «Leave A Light On», «Don’t Apologize», «Նորահարսիկ»: Իմ նոր աշխատանքներում գերակշռեցին անգլալեզու երգերը. օտար լեզվով սկսեցի տարին, և հայերեն երգով եզրափակեցի:
- Բացթողումներ չունեցա՞ր:
- Միակ բացթողումն այն էր, որ անցած տարի չհասցրեցի մոնտաժել ու ներկայացնել Վայքի մենահամերգիս տեսասկավառակը:
- Նշեցիր, որ շատ ես ճամփորդում ու շրջագայում: Հայրիկիդ, բնականաբար, չես հասցնումկարոտել, քանզի մշտապես ուղեկցում է քեզ, իսկ Հայաստանը հասցնո՞ւմ ես կարոտել.ամենից շատ ի՞նչը կամ ո՞ւմ ես կարոտում:
- Այո, հասցնում եմ կարոտել: Ամեն անգամ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, մի անբացատելի զգացողություն եմ ունենում: Գիտեք, շատ է եղել, որ ասել եմ` կցանկանամ այսինչ երկրում ապրել: Ասել եմ, բայց հետո հակասել եմ իմ ասածին, որովհետև կարծում եմ` Երևանի նման քաղաք չկա ոչ մի տեղ: Ամենակենցաղային բանն ասեմ. այն, որ այլ քաղաքներում չես կարող ցանկացած ժամի գնալ խանութ ու գնել այն, ինչ ուզում ես, մեծ բան է: Շատ այլ առավելություններ էլ ունի մեր քաղաքը, գեղեցիկ է...
Առաջին հերթին ընտանիքիս` մամայիս, քույրիկիս, եղբորս ընտանիքին, տունս, անգամ իմ սենյակն եմ կարոտում, մեր փոքրիկներին, ընկերներիս եմ կարոտում, երկրպագուներիս, ձեզ` բոլորին: Կարոտում եմ այն պահը, երբ առավոտյան նախաճաշում, սուրճ եմ խմում մայրիկիս հետ: Նկատել եմ, որ սրտից թույլ եմ դարձել. Ավստրալիայում էլ չէի համբերում, ասում էի` երբ եմ տուն հասնելու, որ մամայիս հետ սուրճ խմեմ: Կարոտելուս, հուզվելուս պահը սկսվել է :) Անգամ կարող եմ հուզվել ֆիլմ դիտելիս կամ երբ մեր մասնակիցը ՙԵվրատեսիլին՚ փայլուն ելույթ է ունենում: Լինում է, որ բեմում էլ եմ արտասվում: Երևի դա է պատճառը, որ արտերկրյա շրջագայությունների ժամանակ սոցցանցում հաճախ եմ լինում, որպեսզի կապը միշտ պահեմ: Իսկ ժամային անհամապատասխանությունն ուղղակի մահացու է ինձ համար. չեմ կարողանում դիմանալ:
- Մենահամերգները քո կյանքում ի՞նչ դեր ունեն, և ի՞նչն ես կարևորում դրանցում:
- Ամեն մեկին տրված չէ մենահամերգ ունենալը: Միայն երգելը կարևոր չէ, պետք է կարողանաս պահել հանդիսատեսի ուշադրությունը, պետք է շարժվել, ճիշտ, հակիրճ ու հստակ խոսել: Ամեն ինչ պետք է չափավոր լինի: Երգիչն այդ ընթացքում չպետք է մոռանա նաև իր ձայնը հանգստացնելու, շունչ քաշելու մասին: Ես չեմ ասում, որ կատարելապես տիրապետում եմ ամեն ինչին, բայց ամեն համերգից հետո ինձ համար մի բան եմ բացահայտում, սովորում: Ամեն մեկը չի կարող կենդանի նվագախմբով քսանհինգ երգ կատարել: Այդքան երգ կատարելու հետ մեկտեղ ես բեմում թռվռում եմ, վարում եմ, հանդիսատեսին եմ պահում: Առօրյայում սուսիկ-փուսիկ եմ, բայց բեմում շատ եմ աշխուժանում: Հաճախ համերգի կազմակերպիչներն ասում են` Սիլվա ջան, մենք չէինք սպասում, որ դու այսչափ ճարպիկ ես, որովհետև կյանքում շատ ավելի պասիվ ես:
- Շրջագայություններից ու նորանոր ձեռքբերումներից հետո ի՞նչ է փոխվում քո մեջ:
- Բնավորությանս մեջ ինչ-որ բաներ փոխվել են. ավելի ինքնավստահ եմ դարձել, հետո շատ մարդկանց ու շատ բաների հանդեպ մոտեցումս է փոխվել: Երբ հեռու ես լինում, շատ բաների այլ կերպ ես նայում: Հավատացեք, որ եթե խնդիրներ ես ունենում ու լուծումները չես գտնում, հեռավորությունը միակ տարբերակն է, որ ամենը ի մի բերես ու հասկանաս: Հեռավորությունն ու ժամանակն իսկապես բուժում են: Դրանք ինձ փորձ, ինքնավստահություն են տալիս: Հասկանում եմ, որ զուր չեմ աշխատում, որ աշխատանքս գնահատվում է, որ դրսում ևս սպասված եմ: Ես իսկապես երջանիկ եմ. հավատացեք, որ նման հաջողություն շատերը կցանկանան ունենալ:
Հայաստանում էլ երկրպագուների մեծ բանակ ունեմ և ինձ շատ ուժեղ եմ զգում իրենցով: Գիտեմ, որ ինչ էլ լինի, նրանք միշտ կողքիս են, միշտ թևեր են տալիս ինձ: Կարծում եմ` դա կապված է նաև նրանց հետ անկեղծ լինելուս հետ, ինչը նաև էկրանից է երևում ու փոխադարձ է: Անկեղծությունը, որ տալիս եմ, նաև ստանում եմ և դրանից շատ գոհ եմ:

- Լինո՞ւմ են պահեր, երբ հոգնում ես շրջագայություններից և ուզում ես հրաժարվելդրանցից:
- Եղել է, որ ասել եմ` էլ չեմ կարող, պապ, խնդրում եմ, արի այս մի տեղը չգնանք: Պապան, եթե նախօրոք պայմանավորվածություն չի ունենում ու տեսնում է, որ հոգնած եմ, անում է այնպես, ինչպես ես եմ ուզում, ընդառաջում է: Մենք ռոբոտ չենք, մենք էլ ունենք սիրտ, կարգավիճակ, ապրելակերպ և կարիք ենք ունենում դրսում պարզապես քայլելու, մաքուր օդ շնչելու և լիցքաթափվելու:
-Հայաստանից դուրս օրդ հավանաբար սկսվում է տվյալ համերգի նախապատրաստականաշխատանքով: Իսկ երբ Երևանում ես, համերգներ ու ձայնագրություններ,նկարահանումներ չկան, ինչպե՞ս է սկսվում օրդ:
- Վա¯յ... Աշխատում եմ ինձ շատ երես տալ, ու այդ դա լինում է քնելով: Օրեր շարունակ կարող եմ տանից դուրս չգալ, բայց հաճույք ստանալ դրանից: Ես կարոտ եմ նման բաների, պասիվ հանգստի սիրահար եմ: Վերջին շրջանում հաճախ եմ ֆիլմ դիտում կամ թատրոն գնում: Փորձում եմ հետաքրքիր անցկացնել օրս, ընկերներիս եմ հանդիպում, իսկ ժամանցի լավագույն միջոցը Սարգիս Ավետիսյանին հանդիպելն է: Եթե մի փոքր C վիտամինի պակաս եմ զգում, զանգահարում եմ Սաքոյին, նրա հետ ինչ-որ տեղ ենք գնում ու «վիտամիններով ապահովված», շատ լավ տրամադրությամբ գալիս եմ տուն:
-Փաստորեն, քեզ և Սարգսին հաճախ կարելի է միասին տեսնել քաղաքում, դրա համար էլչեն դադարում այն խոսակցությունները, թե դուք միասին եք, ընկերություն եք անում:
- Այո´, բայց այժմ այլևս ուշադրություն չեմ դարձնում դրանց: Եթե հստակ ինչ-որ բան լիներ, մենք դրա մասին կհայտարարեինք: Պարզապես մենք այդպիսի սիրով չենք սիրում միմյանց. դա եղբոր, քրոջ սիրուց էլ այլ սեր է, չեմ կարող բացատրել. կարծես միմյանց լրացնենք: Շատ են ասում, որ գուցե այդ սերը միացնի մեզ, սակայն ոչ մի «գուցե» էլ չկա: Մենք պարզապես թև ու թիկունք ենք միմյանց:
- Մեր խմբագրակազմը կարծում է, որ հիանալի հարսնացու կլինես ցանկացած արժանի տղամարդու համար, իսկ հարազատներդ ի՞նչ են ասում այդ մասին: իմ ընտրությունն է: Սարգիսն էլ շատ լավ տղա է, բայց որ մարդու մեջ ի սկզբանե չի եղել նման բան, չի էլ լինի: Մենք կապված ենք միմյանց, բայց դա այլ կապվածություն է, նա իմ շատ լավ ընկերն է, որին կարող եմ վստահել, նույնիսկ անձնական գաղտնիք ասել: Կարևորն այն է, որ ես գիտեմ, ինչպես Սարգիսն է ասում, իր բերանը գերեզման է: Եթե որևէ համերգին նա ևս երգում է, ինձ ավելի վստահ եմ զգում, իսկ եթե որևէ առիթի չի լինում, իր պակասն զգում եմ: Ինքը համեմունք է, իմ աղն է, չեմ կարող առավել պատկերավոր ասել: Դրանից առավել մեր միջև ոչինչ չկա, դրա համար էլ ուշադրություն չեմ դարձնում այդ խոսակցություններին:
- Ի՞նչ ես կարծում, քո ամուսնությունից հետո կշարունակվի՞ մտերմությունը Սարգսիհետ:
- Այո: Դա, իհարկե, կախված է նաև իմ ապագա ամուսնուց: Կարծում եմ` նա այնքան խանդոտ չի լինի ու, տեսնելով մեր մաքուր ընկերությունը, կհասկանա:
- Նկատեցի, որ գեղեցիկ մատանի ես դնում: Անձնական փոփոխություններ,նորություններ չունե՞ս: Հետաքրքիր է, երբևէ սիրային հրապույրներ ունեցե՞լ ես:
- Դե, ինչպես տեսնում եք, նորություններ չունեմ. սա պարզապես մատանի է: Եթե լինի հստակ որևէ բան, կխոսեմ այդ մասին: Կարծում եմ` եթե իսկապես սիրում ես, ուզում ես, որ բոլորն էլ իմանան: Բայց ես պետք է շատ վստահ լինեմ այդ հարցում, նոր խոսեմ: Ասում են` երկրպագուներդ շատ են, նրանցից մեկին ընտրի, բայց հակառակը` շատ լինելու դեպքում ավելի դժվար է ընտրությունը: Այնպես որ, իմ դեպքում ամեն ինչ լինում է ուշ, բայց ճիշտ ժամանակին: Հավատում եմ, որ անձնականի դեպքում էլ այդպես կլինի:
Համակրանքներ գուցե եղել են, բայց շատ կարճ են տևել. դպրոցում էլ ինքս իմ մեջ համակրել եմ, բայց անցել-գնացել է: Այժմ սիրում եմ, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը:
- Ըստ քեզ` ո՞րն է աղջկա համար ամուսնության հարմար տարիքը: Արդեն ժամանա՞կն է
ընտանիք կազմելու:
- Ըստ իս` արդեն ժամանակն է: Ընդհանրապես կարծում եմ, որ աղջիկները պետք է ամուսնանան 24-25 տարեկանում. կյանք մտնելու համար դա ամենաճիշտ տարիքն է ինձ համար: Արդեն 25 եմ, բայց դա չի նշանակում, որ շտապում եմ: Ես պետք է չսխալվեմ. ի վերջո, ամուսնությունը խաղ ու պար չէ: Պետք է կարողանաս ճիշտ ընտրություն անել:
- Հնարավո՞ր է, որ հենց այս տարի ամուսնանաս, և ինչպիսի՞ հատկանիշներով պետք էօժտված լինի ընտրյալդ:
- Չեմ կարող ասել, ամեն ինչ Աստծո կամոք է լինում: Գուցե և հապճեպ ամուսնանամ: Գուցե նաև ոչ մի նորություն էլ չլինի: Ամեն բան իր ժամանակն ունի: Տղամարդու մեջ կարևորում եմ անկեղծությունը, զիջողականությունը. կարծում եմ, որ եթե զույգերը չեն զիջում միմյանց, ընտանիքը քայքայվում է: Ամենակարևորը` անկեղծ սերն է, իսկ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կարելի է ձեռք բերել: Պետք է ճանաչել մարդուն ու չշտապել: Քույրս չորս տարի նշանված է եղել, իսկ դրանից առաջ էլ ճանաչել է ամուսնուն, դրա համար էլ նրանց ընտանիքն ամուր է:
- Խոսակցություններ կան, որ Հայաստանից դուրս ես հարս գնալու:
- Չգիտես ինչու, բոլորն ասում են, որ իմ ճակատագիրը դրսում է: Բայց ոչինչ չեմ կարող ասել. երբեք մի ասա` երբեք: Դա կլինի միայն մի պայմանով. եթե ընտանիքս հետս լինի, օժիտ տանեմ ընտանիքիս (ծիծաղում է-հեղ.): Ընտանիքիցս հեռու չեմ պատկերացնում կյանքս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ