Ազնավուր. Բազում արհավիրքներ տեսած հայերն ու հրեաները կենդանի են մնացել, քանի որ սիրել են կյանքը


17:47 , 17 մարտ, 2014

Ազնավուր. Բազում արհավիրքներ տեսած հայերն ու հրեաները կենդանի են մնացել, քանի որ սիրել են կյանքըPanorama.am-ը գրում է.

Թել Ավիվի «Նոկիա» սրահում կայացել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի համերգը: Մայիսին նա կդառնա 90 տարեկան: Այս մասին տեղեկացնում է«newsru.co. il» կայքը:

Մեկ օր առաջ Ազնավուրը մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տանը կազմակերպված ընթրիքին, որին հրավիրվել էին մի շարք հրեա երաժիշտներ:

Համերգից առաջ Ազնավուրը Թել Ավիվում հանդիպել է լրագրողների հետ: 

«Բազում արհավիրքներ տեսած հայերն ու հրեաները կենդանի են մնացել, քանի որ սիրել են կյանքը... Գիտեմ, մենք ծնվում ենք, որ մեռնենք, բայց մինչ այդ լիարժեք պետք է ապրենք կյանքը: Ինձ ուղղորդում է կյանքի նկատմամբ սերը»,-նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ