ԲԱՑԱՌԻԿ. Պոլիտեխնիկի ռեկտորը հաստատել է իր հրաժարականի լուրը


17:41 , 17 մարտ, 2014

ԲԱՑԱՌԻԿ. Պոլիտեխնիկի ռեկտորը հաստատել է իր հրաժարականի լուրըArmnewsTV.am-ը գրում է.

Առավոտյան տարածված լուրերը երեկոյան հաստատվեցին, «Պոլիտեխնիկ»-ի ռեկտոր Արա Ավետիսյանը հրաժարական է տվել: Դասախոսները ռեկտոր Ավետիսյանի հրաժարականի մասին իմացան Գիտական խորհրդի արտահերթ նիստում: Ու չնայած հրաժարակի դիմումը դեռ Կրթության նախարարություն չի հասել, գործող ռեկտորը գործը համարում է ընթացքի մեջ:
Արա Ավետիսյանը նյարդայնացած է: Բուհում լարված վիճակը նոր չէ: Մի քանի ամիս առաջ դասախոսները բողոքել էին սկզբում աշխատավարձերի, հետո էլ դասախոսների կրճատման համար: Բողոքի ցույցերից հետո հարցը լուծվեց. բայց հարաբերությունները չլավացան:
Դասախոսներից շատերը նույնպես չեն ուզում խոսել չստացված հարաբերությունների մասին:
Արմնյուզի հարցին, թե գուցե հրաժարականի պատճառը նաեւ ԿԳ նախարարության մեկ ամիս տեւած ստուգումներն էին բուհում ու հայտնաբերված չարաշահումները, բուհի լրատվական ծառայության պատասխանատուն միանշանակ պատասխան չունի:
Պետական ճարտարագիտական համալսարանի գործող ռեկտորը դեռ կատարում է իր պարտականությունները, հաջորդ քայլը ԿԳ նախարարությանն է: Եթե հրաժարականն ընդունվի, «Պոլիտեխնիկ»-ը կունենա նոր ռեկտոր:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ