Ինչպիսին էին նրանք՝ մինչև Օսկարի առաջադրվելը (տեսանյութեր)


16:33 , 17 մարտ, 2014

1. Մեթյու ՄակՔոնահի, «Դոզայի տակ ու շփոթված»

«Դոզայի տակ ու շփոթված» ֆիլմում Մեթյու Մաքքոնահի դեբյուտի հետ կապված միակ ոչ այնքան դրական բանը 70-ականների նրա սանրվածքն էր: 1993թ.-ին նրա մարմնավորած կերպարը նրան այնքան էլ հռչակ չբերեց, սակայն այսօր նրա այդ կերպարը կինոյի պատմության լավագույն դերերից մեկն է: Ֆիլմում նրա «alright, alright, alright » (լավ, լավ, լավ) արտահայտությունն այժմ նույնիսկ թևավոր խոսք է դարձել:

2. Սանդրա Բալոք, «Սիրո թուրմ համար

Մինչև Բալոքը իսկական կինոաստղ կդառնար՝ «Արագություն» և «Մինչ դու քնած էիր» ֆիլմերում մարմնավորած կերպարների շնորհիվ, նա թատրոնի երիտասարդ դերասանուհի էր, ով հասցրել էր մասնակցել տարբեր նախագծերի, սակայն որոնցից և ոչ մեկը նրան չառանձնացրեց ու հայտնի չդարձրեց: «Սիրո թուրմ համար 9» ֆիլմում նա խաղում էր Թեյթ Դոնովանի հետ միասին: Ֆիլմը ռոմանտիկ կոմեդիա է, որտեղ Բալոքը կերպարանավորում էր մեծ ու տարօրինակ ատամներով ու գզգզված մազերով  աղջկա:

3. Լեոնարդո դի Կապրիո, «Աճի խնդիրներ»

Դեռ այն ժամանակ, երբ Լեոնարդո դի Կապրիոն նոր էր մտնում այս բիզնես, նա կարողանում էր խելամիտ որոշումներ կայացնել: Դեր փոքր հասակից դի Կապրիոն մասնակցել է հեռուստանախագծերի, որտեղ արդեն իսկ երևացել են նրա տաղանդն ու հաջողությունները, որոնց նա դեռ պետք է հասներ:

4. Ջենիֆեր Լոուրենս, «Իմ սուպերքաղցր 16 տարեկանը»

Երբ փորձում ես գտնել Ջենիֆեր Լոուրենսի հնարավոր սխալ քայլերը, ոչինչ չես կարողանում գտնել բացի նրանից, թե ինչպես է նա երկրորդական դերերով հանդես  գալիս «Monk» և «MediumCold Case» հեռուստաֆիլմերում: Դեռ 20 տարեկանում նա առաջադրվել էր «Academy award» մրցանակին՝ «Winters Bone» ֆիլմում ունեցած իր դերի համար: Իսկ մինչ այդ` 14 տարեկան հասակում նա իր դերակատարումն ուներ «Իմ սուպերքաղցր 16 տարեկանը» MTV-ի գովազդային հոլովակում: