15:47 , 17 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Քոենը այն քիչ ամերիկացիներից է, ովքեր պաշտպանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, ինչպես նաև ներգրավված է նրա դեմ իրականացվող քարոզչության չեզոքացմամբ: Սրան հավելենք նաև այն փաստը, որ Քոենի կինը Քեթրին Վանդեն Հուվելն է, ով ձախակողմյան ուղղվածությամբ Nation պարբերականի գլխավոր խմբագիրն է:
Քոենը հեղինակել է «Սուտ Ռուսաստանի մասին» գիրքը` կարծիք հայտնեով, որ մամուում իրականացվում է Պուտինի «սատանայականացում», որոնք համեմվում են «սառը պատերազմի» ժամանակների խուճապային տրամադրություններով: Պրոֆեսորը կարծում է, որ ինքն է Ամերիկայի իսկական հայրենասերը, իսկ մնացած բոլորը, ովքեր կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, հարվածում են ԱՄՆ-ի և Եվրամիության անվտանգությանը:
-Ինչ եք մտածում բոլոր նրանց մասին, ովքեր Ձեզ Պուտինի փաստաբան են համարում:
-Բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ինձ քննադատում են, ես երկակի վերաբերմունք ունեմ: Իրականությունն այն է, որ ես միակ ամերիկացի հայրենասերն եմ բոլոր այն մարդկանց մեջ, ովքեր հարձակվում են ինձ վրա: Ես Ամերիկայի ազգային անվտանգության հայրենասերն եմ: Մինչ այս ամենի սկիզբը՝ Պուտինը մեր ամենալավ հեռանկարային դաշնակիցն էր աշխարհում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերում: Մեջբերեմ մի նախադասություն իմ հոդվածից, որը գրել էի տարիներ առաջ` «Ամերիկյան ազգային անվտանգությունը շարունակում է իրականացվել Մոսկվայի միջոցով»:
Զարմացնում է այն, որ մենք դա տեսանք Սիրիայում օգոստոսին, երբ Պուտինը փրկեց Օբամային նախագահի պաշտոնում: Երբ Օբաման հայտնվել էր ծուղակում, սակայն չցանակացավ հարձակվել Դամասկոսի վրա` չունենալով սեփական կուսակցության և Կոնգրեսի աջակցությունը: Պուտինը նրան հանձնեց Ասադին և նրա քիմիական զենքը: Պուտինն ու Լավրովը գտնվելով ստվերում, Իրանին դրդում էին Միացյալ Նահանգների հետ երկխոսության, քանի որ Օբամայից պահանջում էին հարձակվել նաև Իրանի վրա: Եվ այս ամենին գումարենք այն, որ Ռուսաստանն ապահովում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին հասցվող նյութատեխնիկական առաքումների 60 տոկոսը:
Սակայն խնդիրն այն է, որ եթե ինչ-որ մեկն ասում է Ռուսաստանի մասին այն ամենը, ինչ մտածում է, ապա պետք է պատրաստ լինի մյուս կողմից հնչող վիրավորանքներին: Փոստով ես հաճախ եմ ստանում հետևյալ բովանդակության նամակներ` «Որքա՞ն է Կրեմլը Ձեզ վճարում»: Հավատացե՛ք ինձ` ոչ բավարար:
-Դու նշել եք, որ Օբաման պետք է մեկներ Օլիմպիադային` ցուցաբերելով իր բարյացակամությունը Պուտինի նկատմամբ: Ինչու՞:
- Հիմնական գաղափարը դրանում չէ, սակայն դա հենց այն է, ինչ ինձ սովորեցրել է մայրս` միշտ անել լավություն այն մարդկանց, ովքեր նույնը անում են քո նկատմամբ: Ես գրել եմ, որ Օբաման պետք է գնար Սոչի և կանգներ Պուտինի կողքին այն ժամանակ, երբ ահաբեկիչները սպառնում էին պայթեցնել Օլիմպիադան, ցույց տալ, որ նրանք ուս-ուսի տված պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ: Դա առաջնորդության ֆանտաստիկ քայլ կլիներ, սակայն Օբաման այս հարցում գեյերին էր խաղացնում և չարեց դա:
Իսկ հիմա ինձ մեղադրում են, որ ես գեյերի դեմ եմ: Ես ասում եմ, որ մենք միասնական ճակատով պետք է պայքարենք միջազգային ահաբեչության դեմ: Նրանք պետք է խոհեմություն դրսևորեն: Սակայն, եթե նրանք կարծում են, որ ՆԱՏՕ-ի առաջխաղացման քաղաքականությունը իմաստն է, եթե նրանք խախտում են Գորբաչովին տված խոստումը, որ ՆԱՏՕ-ն մեկ դյույմ առաջ չի գնալու դեպի Արևելք, իսկ հիմա հասել է մինչև Ռուսաստանի սահմանը, ապա թող բացատրեն, թե ինչու է այդ քաղաքականությունն իմաստուն: Սակայն նրանք ձեզ ճշմարտությունը չեն ասի, քանի որ այդ ճշմարտությունը նրանում է, որ նրանք ցանկանում են զրկել ՌԴ-ին իր ազգային անվտանգությունն իրականացնելու բոլոր ուժերից և միջոցներից:
Ուկրաինան դա ավար է, սակայն նրանք շատ հեռու են գնացել, և մենք հիմա գտնվում են չափազանց վտանգավոր իրավիճակում: Շատ վտանգավոր: Մեր կյանքում սա ամենավտանգավոր իրավիճակն է: Եվ եթե դու ունեք երեխաներ և թոռներ, ապա նրանք պետք է վերապրեն այն ամենի հետևանքները, ինչ մենք տեսնում ենք այսօր: Եվ դրա մեղավորը Սպիտակ տունն է, Կոնգրեսը և Եվրամիությունը:
Պուտինը չի սկսել սա: Նա դա չէր ուզում: Իսկ հիմա նա պատասխան է տալիս: Ես միայնակ չեմ իմ համոզմունքներում, ես ողղակի ասում եմ այն, ինչ մտածում եմ: Ես զգուշացնում էի, որ դա տեղի է ունենալու, սակայն ինձ չէին լսում: Նրանք ունեն իրենց գաղափարախոսները արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպիսին Մայքլ Մաքֆոլն է: Սակայն նա գաղափարախոս է, այլ ոչ թե դիվանագետ: Եվ եթե դուք շարունակեք նման մարդկանց նշանակել քաղաքական հիմնական պաշտոններին և նման խորհուրդներ տալ նախագահին, ապա…