15:10 , 17 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը , ըստ էության, հասկացնել է տալիս, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելու հարց Հայաստանի առաջ կանգնած չէ:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ի պատասխան հարցի, թե Հայաստանը պետք է ճանաչի կիրակի օրը Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքները, ասաց. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման յուրաքանչյուր դեպք տարբեր պատճառներ ու նախադրյալներ է ունենում, և չեմ ցանկանում զուգահեռներ տանել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, որովհետև տվյալ դեպքում խոսքը մի պետության կազմից մեկ այլ պետության կազմ անցում կատարելու մասին է »:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ