14:38 , 17 մարտ, 2014 Panorama.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է 50 հազար դրամով` մաքսային կանոնների խախտման համար: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:
«Զվարթնոց» մաքսատան պետ Ս.Սաֆարյանի կողմից ստորագրված որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Վերանայելով ՀՀ առողջապահության նախարարության լիազոր անձ Վաչագան Սերգեյի Օգանեսյանի կողմից մաքսային կանոնների խախտում կատարելու վերաբերյալ նյութերը` պարզեցի, որ առողջապահության նախարարության անունով 2014թ-ի փետրվարի 3-ին ՆՀՎ թիվ 58 արձանագրությունով ՀՀ մաքսային տարածք է 4 տեղ, 1481 կգ. բրուտտո (1278 կգ. նետտո) քաշով դեղեր, որոնց վերաբերյալ մաքսային հայտարարագիրը սահմանված 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չի ներկայացվել: Փաստի առթիվ փետրվարի 21-ին «ՀՀ առողջապահության նախարարության» լիազոր անձ Վաչագան Օգանեսյանի նկատմամբ ՆՀՎ 6-րդ բաժնի կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվել է նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ