14:10 , 17 մարտ, 20141in.am-ը գրում է.
Կրիշնա գիտակցության միջազգային հանրությունը հայտարարել է Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար-Պրադեշ նահանգի Վրինդավան քաղաքում, նոր տաճարի շինարարության մասին:
Տաճարի բարձրությունը կլինի 210 մետր, այն կլինի աշխարհի ամենաբարձր տաճարը, հայտարարել է Ուտար-Պրադեշի գլխավոր նախարար Ակշիլեշ Յադավը հիմնարկեքի արարողության ժամանակ:
Շինարարությունը, ինչպես սպասվում է, կտևի 5 տարի և կարժենա 3 մլրդ ռուպի (մոտ 50 մլն դոլար):
Տաճարն ունի 70 հարկ: Ամենավերևինը կլինի այն բարձրության վրա, որը հավասար կլինի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի բարձրության կրկնակիին:
Համալիրի 24 հա մակերեսով տարածքում բնակելի տարածքներ կլինեն ուխտավորների համար: