13:40 , 17 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա: Այս առնչությամբ նոր բան կհաղորդենք, երբ գործընթացում հստակություն լինի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նշենք, որ ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է սույն թվականի մարտի 7-ին, այս պահին միայն հայտնի է, որ նա գտնվում է Բաքվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ