Ղրիմի խորհրդարանը թերակղզին հռչակել է անկախ պետություն


13:28 , 17 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ղրիմի խորհրդարանը թերակղզին հռչակել է անկախ պետություն, հաղորդում է «Ղրիմինֆորմ»-ը:

Անկախության հռչակումը տեղի է ունեցել հռչակագրի համաձայն, որը պատգամավորներն ընդունել էին Ռուսաստանին անդամակցելու մասին հանրաքվեից առաջ: 

Փաստաթղթի համաձայն՝ Ղրիմը կդիմի ՌԴ-ին՝ որպես սուբյեկտ դաշնությանը միանալու պաշտոնական խնդրանքով: Մարտի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ղրիմի խորհրդարանի պատվիրակությունը մտադիր է մեկնել Մոսկվա:

Հիշեցնենք, որ Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն տեղի է ունեցել մարտի 16-ին: Պաշտոնական տվյալներով՝ թերկաղզու բնակիչների 96%-ը կողմ է քվեարկել ՌԴ-ին անդամակցելուն: