Սպիտակ տունը չի ընդունում Ղրիմի «հանրաքվեն»


13:29 , 17 մարտ, 2014

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Կարնին թվիթերյան իր էջում գրել է. 

Մենք չենք ընդունում «հանրաքվեն», որը տեղի է ունեցել Ուկրաինայի Ղրիմի շրջանում: Այս հանրաքվեն հակասում է ուկրաինական Սահմանադրությանը, և միջազգային հանրությունը չի ընդունում հանրաքվեի արդյունքները, որն անցկացնել է բռնության և ահաբեկման սպառնալիքների ներքո: