Արամ MP3-ի տեսահոլովակը դիտումներով առաջինն է «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում


13:10 , 17 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջում հրապարակվել են այս տարվա մասնակիցների տեսահոլովակների դիտման ցուցանիշները։

«Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում 447.233 դիտում ցուցանիշով առաջին հորիզոնականն է զբաղեցրել մեր երկրի ներկայացուցիչ Aram MP3-ի Not Alone տեսահոլովակը։

Հայաստանին հաջորդում են (ըստ հերթականության) Մոնտենեգրոյի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Ռումինիայի, Իտալիայի ներկայացուցիչների տեսահոլովակները։ Ադրբեջանի ու Վրաստանի մասնակիցների տեսահոլովակները գտնվում են 11-րդ և, համապատասխանաբար, 15-րդ հորիզոնականներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ