12:56 , 17 մարտ, 2014
Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում լավն էր: Մի կողմ թողնելով միջազգային քաղաքականությունը, ջայլամի սինդրոմով տառապող եվրոպացիներին՝ Նաիրան ներկայացրել է այն զգացողությունները, որը ունենում է յուրաքանչյուր ծնող, երբ որդին կողքին չէ, այլ անհայտության մեջ է: Հույս ունեմ, որ այդ խոսքերը կհասնեն շատ «նրբազգաց» եվրոպացիների սրտերին, ու նրանք կստիպեն, որ Ադրբեջանը արագացնի գործընթացը, որ Ինջիղուլյանը ու մեր մնացած ռազմագերիները շուտ հասնեն ծնողներին: Չեմ կարող չընդունել՝ Նաիրան եվրոպական հարթակում լավ է հանդես գալիս ու Հայաստանին հուզող հարցեր է բարձրացնում: