«Կյանքի խոսքը» լուծարվում է. Ալեքսանդր Ամարյան


12:45 , 17 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ինքը դեռ վեց ամիս առաջ կանխատեսել էր, որ «Կյանքի խոսք» աղանդը լուծարվելու է:

«Վերջին իրադարձությունները հոգևոր աշխարհում ենթադրում էին, որ «Կյանքի խոսքը» խաղից դուրս կգա, դա կանխատեսելի էր, ես դա վեց միս առաջ եմ ասել, և հիմա եկեղեցու անդամները պետք է որոշեն՝ գնում են կաթոլիկ եկեղեցի, թե լուծարվում են»,- ասաց նա՝ նշելով, որ այդ եկեղեցու անդամների մի մասը դուրս եկավ, մյուսները՝ շարունակում են աշխատել, սակայն եթե հավատում են, պետք գնան առաջնորդի ետևից, և այստեղ արդեն կերևա նրանց պատկերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ