Քաղաքագետ Արամ Մանուկյան. ՌԴ-ն չի կարող հայերին հակասող մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում


12:18 , 17 մարտ, 2014

Քաղաքագետ Արամ Մանուկյան. ՌԴ-ն չի կարող հայերին հակասող մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի հարցումPanorama.am-ը գրում է.

«Ղրիմի հանրաքվեից հետո հարևան Ադրբեջանում անհանգստացած են: Նախադեպային կարող է լինել Ղրիմի հանրաքվեն: Չենք կարող չնկատել ակնհայտ նմանություններ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ»,- ասուլիսում նման դիտարկումներ արեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:

Նա միաժամանակ փաստեց, որ միջազգային իրավունքը գործում է այն ժամանակ, երբ տվյալ պետության հետևում կանգնած է հզոր ուժ:

«Նման պայմաններում արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է վարի հետևողական գիծ, ունենա հզոր դաշնակիցներ, ում շահերը կհամընկնի Հայաստանի շահերին: Միայն այս դեպքում պետք է ակնկալել, որ ղարաբաղյան հարցը արդարացի լուծում կստանա»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, ՌԴ-ն չի կարող հայերին հակասող մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, քանի որ արդեն ցույց է տվել, որ նմանատիպ հակամարտությունների դեպքում ազգերի ինքնորոշման սկզբունքն է պաշտպանում. «Բանակցությունների որ փուլում դա տեղի կունենա, ներկա պահին կանխատեսելի չէ, քանի որ դեռևս Ռուսաստանը չի ցանկանա հարաբերությունները սրել Ադրբեջանի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ