Ապրիլի մեկից Ղրիմը պատրաստվում է անցնել ռուբլու գոտի


12:03 , 17 մարտ, 2014

Ղրիմը 93%-ով կողմ քվեարկեց Ռուսաստանին միանալու համար: Սա Exit pool-ի արդյունքներն են:

Ապրիլի մեկից Ղրիմը պատրաստվում է անցնել արդեն ռուբլու գոտի: Իսկ Ղրիմի դե ֆակտո վարչապետ Սերգեյ Ակսենովը Սիմֆերոպոլում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել էր, որ հանրապետությունը, ըստ նրա, անկախ չի լինի, Ղրիմը պետք է մտնի ՌԴ կազմի մեջ: Այժմ արդեն պատրաստվում են հնարավորինս շուտ իրականացնել այդ գործընթացը՝ մտնել ՌԴ կազմի մեջ: