Էլվիս Փրեսլիի՝ 1974թ. Մեմֆիսում կայացած համերգը՝ երկ-CD թողարկմամբ


11:20 , 17 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

1974 թվականի մարտին Մեմֆիսում կայացած Էլվիս Փրեսլիի համերգը, որի ժամանակ նա ԱՄՆ-ում շրջագայելիս հարազատ քաղաքում ելույթ ունեցավ 13 տարում առաջին անգամ, ներկայացվել է նոր՝ երկ-CD թողարկմամբ:

RCA Records-ի և Legacy Recordings-ի հաղորդմամբ՝ թողարկումը վաճառքի կհանվի երեքշաբթի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Փրեսլին Մեմֆիսի «Գրեյսլենդ» կալվածքում ապրել է մինչ մահը՝ 1977 թվականի օգոստոսի 16-ը:

CD-ները ներառում են ամբողջական համերգի վերամշակված տարբերակը, ներառյալ երգեր, որոնք չեն թողարկվել համերգի վինիլային սկավառակով: