11:12 , 17 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի 5 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունն ավելի շատ է, քան երկրի բնակչության ամենաաղքատ 20%-ի կարողությունը միասին վերցրած: Այս մասին գրում է BBC-ը՝ հղում անելով Oxfam բարեգործական կազմակերպության տվյալներին:
Մեծ Բրիտանիայի 5 ամենահարուստ ընտանիքները 47 միլիարդ դոլար ունեն, իսկ ամենաղքատ 12.6 միլիոն բրիտանացիները միասին այդքան չունեն:
Oxfam-ի ներկայացուցիչները նշում են, որ Մեծ Բրիտանիան վեր է ածվում պառակտված ազգի: Նրանք կոչ են արել կառավարությանը տարեկան բյուջեի քննարկման ժամանակ կենտրոնանալ ոչ թե հարկերից խուսափելու խնդիրների, այլ շքեղության հարկի բարձրացման վրա:
Կազմակերպությունում նշում են, որ էլիտաների եկամուտներն ակտիվորեն աճում են, իսկ միլիոնավոր ընտանիքներ փորձում են ծայրը ծայրին հասցնել: