Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում


10:56 , 17 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: 

Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: